Ժողովուրդն այլևս չի հավատում ոչ իշխանությանը, ոչ պառլամենտական ընդդիմությանը — եկել է նոր ձևաչափի ժամանակը

Հայաստանում վերածնվում է նոր հասարակական մտածողություն։
Մարդիկ այլևս չեն ուզում լինել ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմը․ երկուսն էլ տարիների ընթացքում կորցրել են ժողովրդի վստահությունը։ Երկու բևեռները նույն դաշտի տարբեր երեսներն են դարձել՝ իշխանություն պահելու կամ վերցնելու անիմաստ մրցավազքում։
Ժողովուրդը հոգնել է խոստումներից, դատարկ սիմվոլներից ու անարդյունք պայքարից։
Այսօր քաղաքացին ինքը պիտի դառնա քաղաքականության սուբյեկտը՝ առանց կուսակցական տանիքի, առանց հովանավորների, առանց օլիգարխիկ գումարների։
Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ լռել են, այժմ սկսել են մտածել՝ «իսկ գուցե մենք ինքներս կարող ենք որոշել մեր երկրի ուղղությունը՞»։
Սա է նոր մտածողության հիմքը՝ երբ մարդը այլևս չի սպասում փրկչի, այլ դառնում է իր համայնքի ներկայացուցիչը, իր ձայնի կրողը։
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը հենց այդ պահանջի պատասխանն է։
Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ասել՝ «Ես պատրաստ եմ լինել պատգամավորի թեկնածու», և առաջադրվել՝ առանց փողի, առանց կուսակցական կապերի, պարզապես հավատալով իր ուժին ու իր գաղափարին։
Այստեղ տեղ չունի կոմպրոմատներով կառավարման սկզբունքը;
ԱՅՍՏԵՂ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՁԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԱՅՍՏԵՂ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ, ԱՅԼ ՈՉ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ և ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ
Ժամանակն է փոխել համակարգը ոչ թե նոր խոստումներով, այլ նոր մարդկանց միջոցով։
Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ձայնը դարձնի որոշում։
Ժամանակն է, որ ժողովուրդը նորից դառնա իշխանություն։
📣Քոմենթում գրիր կամ զանգահարիր մեզ, ասա՝
“Ես պատրաստ եմ լինել պատգամավորի թեկնածու”,
ու դարձիր այն փոփոխության մասը, որի մասին միշտ խոսել ես։
📍«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
📞 Կապվիր մեզ հետ՝ [email protected]
/ ☎️ +37491180007
Կիսվել սոց․ ցանցերում