Սաուդյան Պրո-Լիգայի 6-րդ տուրի «Ալ-Հազմ» — «Ալ-Նասր» հանդիպումն ավարտվել է «Ալ-Նասրի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Հյուրերի հարձակվող Ժոաու Ֆելիշը հաշիվը բացել է 25-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում՝ 79-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն խփել է երկրորդ գոլը՝ սահմանելով վերջնական հաշիվը: Այս գոլը պորտուգալացու կարիերայի 950-րդ գոլն էր:
Վեց տուրից հետո «Ալ-Հազմն» ունի 5 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: «Ալ-Նասրը», 18 միավորով, գլխավորում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներից:
