«Այսօր իմ ծնունդն է ու ես շնորհակալ եմ իմ ծնողներին՝ Արա և Օվսաննա Ամիրյաններին, որ ինձ կյանք են պարգևել, փայլուն ու անհոգ մանկություն, պատանեկություն են նվիրել, դաստիարակություն են տվել, ճշմարիտ խորհուրդներ ու խրատներ են տվել, որն էլ հիմքն է եղել իմ անհատականության, իմ չքնաղ քույրիկի ներկայությունը կողքիս զգալու հնարավորություն են պարգևել:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հանդիպել են իմ կյանքի ընթացքում, ինձ կոփել են, կյանքի դաս են սովորեցրել, լավին վատից տարբերելու հնարավորություն են տվել: Շնորհակալ եմ իմ կյանքի տարբեր փուլերում ու տարիներում ինձ պատահած ընկերներին, որոնց հետ միասին շատ կարևոր կյանքի ճանապարհ ենք անցել: Շնորհակալ եմ կնոջս՝ Մարիամին, որ ինձ սեր է տվել ու սիրո արդյունքում 4 գանձերի ու հարստությունների է լույս աշխարհ բերել ու կյանքի տարբեր վերուվարների մեջ շարունակ մնացել է իմ կողքին: Շնորհակալ եմ իմզավակներին, իմ թանկ ու ամենամեծ գանձերին՝ Օվսաննայիս, ով դարձավ առաջին սեր բերողը մեր տուն, Էվայիս՝ յուրահատուկ ու տարբերվող իմ վառ աստղին, Արայիս՝ ով առաջինը իմ ազգի շարունակողը դարձավ ու Առնոյիս՝ առնական ու խարիզմատիկ իմ լույսին, ով նոր շնչառություն տվեց ինձ:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ մարդկանց՝ առանց որոնց կայանալը շատ դժվար կլիներ, իսկ իրենք իմ կողքին եղան ու մնացին հավատարիմ ու շատ դեպքերում ընտանիք, ու ամենամեծ շնորհակալությունը Աստծուն, որ արդեն 40 տարի, ամեն առավոտ ինձ կյանքը վայելելու ու լույսը տեսնելու հնարավորությունն է տալիս: Շնորհակալ եմ բոլորիդ, որ կաք, կողքիս եք սեր ու ուժ եք տալիս: Սիրում եմ ձեզ շատ շատ»,- ֆեյսբուքյան իր էջում անկեղծացել է ԱՄՆ-ում բնակվող հաղորդավար Արտավազդ Ամիրյանն ու կիսվել տարբեր տարիների ընտանեկան լուսանկարներով:




