Մահացել է Դիկ Չեյնին՝ ԱՄՆ-ի 46-րդ փոխնախագահը, ով համարվում էր երկրի ժամանակակից պատմության ամենազորեղ փոխնախագահներից մեկը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը։
Չեյնին 2001-2009 թվականներին երկու ժամկետում էլ եղել է հանրապետական նախագահ Ջորջ Բուշի կրտսերի փոխնախագահը։ Նա համարվում էր «ահաբեկչության դեմ պատերազմի» գլխավոր հովանվորը և օգնել է ղեկավարել երկիրը Իրաքի դեմ պատերազմում։
Չեյնին տասնամյակներ շարունակ եղել է Վաշինգտոնի ազդեցիկ և հակասական քաղաքական գործիչներից մեկը։ Վերջին տարիներին, սակայն, նա մեծապես կտրվել է իր կուսակցությունից՝ խիստ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփին, որին անվանել է «երկչոտ» և հանրապետության համար ամենամեծ սպառնալիք։
2024 թվականին իր վերջին նախագահական քվեն Չեյնին տվել է դեմոկրատ Քամալա Հարիսին։
Չեյնին ողջ չափահաս կյանքում տառապել է սրտանոթային հիվանդությունից, վերապրել մի քանի սրտային կաթված և 2012 թվականին փոխպատվաստել է սիրտը, որից հետո ապրել երկար տարիներ։
