Տարբեր օգտատերեր մեզ բազմաթիվ նկարներ են ուղարկել հրդեհների վայրից և նշել, որ կրակը մոտենում է քաղաքին։
Մեկնաբանություն ստանալու համար մենք կապ հաստատեցինք Սյունիքի մարզային փրկարար վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրականացվում են լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներ և կանխվել է հրդեհի տարածումը դեպի անսանաֆերմաներ և անտառի տարածք ու անտառամերձ հատվածում կանխվում է դեպի անտառ կրակի ներթափանցման բոլոր փորձերը և իրավիճակի վերահսկողությունը ողջ տարածքի վրա հաստատված է ու վտանգ չկա ծավալվելու։
Մեզ տեղեկացրեցին նաև որ փրկարարական խմբերի հետ միասին աշխատում են նաև մարզի էկոպարեկների վերակարգերը։
Դե ինչ, մնում է հուսանք որ ժամ առաջ վերջ կդրվի անհայտ հանգամանքներում ծագած հրդեհը և եթե կան մեղավորներ ապա կպատժվեն օրենքով։
Փրկարարներին ու պարեկներին մաղթում ենք մեր օգտատերերի անվերապահ աջակցությունն իրենց դժվարին աշխատանքներում։
