Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին գրում է tass-ը:
«Ցավոք, Ղարաբաղում Ադրբեջանի օրինական մտահոգություններին արձագանքելու համար ոչինչ չարվեց, այդ իսկ պատճառով ստիպված եղան գործողություն իրականացնել: Ադրբեջանի այս քայլով տարածաշրջանում բացվեց լիարժեք կարգավորման հնարավորությունը: Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ կսեղմի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
Էրդողանն ասել է, որ հույս ունի խաղաղություն հաստատել Ղարաբաղում՝ տարածաշրջանում Ադրբեջանի գործողություններից հետո։
