ԼՂ-ԻՑ ՀԵՏՈ՝ ՀԻՄԱ ԷԼ ԶՍՆԳԵԶПՒՐ․ ԱԼ Ի ԵՒԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Այսօր Նախիջևանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացրել ինքնիշխան Հայաստանին։

«Ցավոք, խորհրդային իշխանություններն Ադրբեջանից խլեցին Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը), և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապը ընդհատվեց»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա հայտարարել թե, 5 օր առաջ Ադրբեջանը լիարժեք վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։

 

Կիսվել սոց․ ցանցերում