ՖԵՅՔ «ՊԱՊԻԿ-ՀԵՐՈՍԸ»․ ՍԿԱՆԴԱԼ՝ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

Կանադայում սկանդալ է բարձրացել այդ երկրի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հետ կապված։

Ինչպես հայտնում են կանադական լրատվամիջոցները, երկրի պառլամենտ են հրավիրել 98-ամյա ուկրաինացի վետերան Յարոսլավ Խունկային և նրան ներկայացրել որպես «հերոս», որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է «Ուկրաինայի անկախության համար ռուսների՝ ընդդեմ»։

Խորհրդարանն ու Զելենսկին բուռն ծափողջյուններով են դիմավորել ծերունուն։
Ավելի ուշ պարզվել է, որ Հունկան  Խորհրդային միության «Галиция»դիվիզիայի վետերան է։

 

Կիսվել սոց․ ցանցերում