Մայր Աթոռից․ ՊԱԿ-ի գործակալ լինելը՝ «բնական անհրաժեշտություն և կարևոր» «Հայրենիքին ծшռայելու համար»

Մայր Աթոռից․ ՊԱԿ-ի գործակալ լինելը՝ «բնական անհրաժեշտություն և կարևոր» «Հայրենիքին ծառայելու համար»

Մինչ Կտրիճ Ներսիսյանի ցանցային խմբի մոլեռանդ հետևորդները, Ռուսաստանի հիբրիդային կամակատարները, «անկախ, անկողմնակալ, չպատվիրակված, ազատամիտ» ինքնահռչակված լրատվամիջոցները, լրագրողները և գործիչները հնարավոր և անհնար ձևերով իրենց պատեպատ են տալիս՝ «կասկածի տակ առնելու» ԱԱԾ պաշտոնական հրապարակումը Եզրաս Ներսիսյանի՝ 1986թ-ից սկսած ՊԱԿ և այժ էլ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը անուղղակի հաստատել է այն, հիմնավորելով, որ հայերի հայրենիք դարձած ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ը «իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը», իսկ «Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:»

Ահավասիկ, Ասողիկ աբեղա Կարապետյանը հաստատել է, որ հոգևոր դասի շրջանակներում եղել են և կան ՊԱԿ գործակալներ, դա նորմալ է, անգամ հայրենանվեր, Աստվածահաճո առաքելություն և գործ է․․․․

Ապշեցնող է, որ Մայր Աթոռի արխիվները ղեկավարող անձը նույնիսկ հոգևոր տեսանկյունից է գոհ ԽՍՀՄ-ից, որը ըստ էության փակեց, քանդեց եղեկեցիներ, նրևանից վերցրեց ունեցվածք, սպանեց կաթողիկոս, բայց, արի ու տես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանը շատ գոհ է և ԽՍՀՄ-ից՝ որպես հայրենիք, և ՊԱԿ-ից, որն ապահովել է «հայ ժողովրդի հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը»․․․ Ուշադրություն դարձրեք, ԽՍՀՄ-ից տուժած Եկեղեցու ներկայացուցիչը նույնիսկ համարում է, որ Հայաստանի առաջին Հանրապետության գլուխը կերած ու նրան «ինքնավար հանրապետության» մակարդակի /ինչպես այսօրվա Չեչնիան/ վրա դրած, Թուրքիայի հետ Հայոց հայերնիքը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով կիսած ԽՍՀՄ-ը «հոգևոր պաշտպանությունից» զատ «իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը»․․․ Ու դա՝ նաև ՊԱԿ-ի միջոցով, որին ծառայել են որպես գործակալ հավաքագրված հոգևորականները․․․

Ավելի ամոթալի տողեր հնարավոր չէ կարդալը․․․

Բայց դառնանք օրվա թեժ թեմային՝ ցեխում նրա կոլեգա Եզրասի գործակալ լինելու սկանդալին։

Ասողիկ աբեղա Կարապետյանը հիմնավորելով հոգևոր դասում ՊԱԿ-ի գործակալների ոչ միայն օբյեկտիվ, այլ նույնիսկ գովելի, հայրենանվեր, հայրենանպաստ, բնական անհրաժեշտություն ու կարևոր համարում այդպիսի գործունեությունը, մոռացել է մի քանի բան էլ մանրամասնել․․․

-Քանի հոգևորական է ՊԱԿ-ի միջոցով ծառայել այդ մեծ, լավ, հոգևոր կյանքը «սիրող» «հայրենիքին»՝ ԽՍՀՄ-ին, որտե՞ղ են նրանք այս պահին իրականացնում «հայրենանվեր», «ազգանպաստ» ծառայություն,

-ԱԱԾ-ն հայտարարել է, որ նույնիսկ այս պահին Եզրաս Ներսիսյանը շարունակում է կապ պահել, ասել է թե՝ ծառայել «օտարեկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ», և դա կարող է վտանգներ պարունակել ՀՀ ազգային անվտանգության համար, հետևաբար, ամեն ինչից քաջատեղյակ Ասողիկ աբեղա Կարապետյանը ինչ գիտի՝ որն է այս պահին Եզրաս Ներսիսյանի, ՊԱԿ նախկին գործակալներ հանդիսացած, այսօր էլ ծառայության մեջ գտնվող հոգևորականների հայրենիքը՞․ չլինի՝ մայր Ռուսաստանը և նրա քաղաքական իղձ միութենական պետությունը․․․

-Ինչո՞ւ անցած 30 տարիներին Հայոց եկեղեցու պատմություն կոչվող աղետ-դասագրքերում Մայր Աթոռը հպարտորեն չէր ներկայացրել մատաղ սերնդին, թե ովքե՞ր և ի՞նչ «հայրենանվեր» ծառայություններ են մատուցել «Հայրենիքին»՝ ՊԱԿ-ի գործակալի հաստիքով․․․ Եթե Ասողիկ աբեղա Կարապետյանն այօր դրա համար կարող է հրապարակային հպարտանալ, կարծում եմ, դա պետք է անուն առ անուն նկարագրված լիներ այդ դասագրքերում․․․

-Ինչո՞ւ են այժմ որոշ եկեղեցականներ հակադրվում պետությանն ու պետական մարմիններին․ չէ՞ որ, ինչպես ինքն է ասում՝ «Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին»․․․

-Արդ, ինչո՞ւ հայ հոգևորականներին ներհատուկ հայրենասիրությամբ առաջնորդվելով Կտրիճ Ներսիսյանը ականջալուր չի լինում թե իշխանությունների, թե այլ հոգևորականների ու հոտի բազամթիվ ներկայացուցիչների հորդորին՝ գնալ «հանգստի»․․․

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում