Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անժելա և Հրայր Թովմասյանների հայրը՝ Վարդան Թովմասյանը։ Զավակների ու բժիշկների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել երկարացնել կյանքը, բայց, ցավոք, ծանր հիվանդությունն իր գործն արեց։ Վարդան Թովմասյանը ծնվել է 1945թ.-ին Սիրիայում: 1947թ.-ից բնակվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է եղել իրավապահ համակարգում աշխատանքի հետ: 29 տարի ծառայել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության համակարգում: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
ՄԱՀԱՑԵԼ Է ՀՐԱՅՐ ԵՒ ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
