Զելենսկին Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մակրոնի և Թրամփի դեսպանների հետ

Մինչև «կամավորների կոալիցիայի» Փարիզում կայանալիք հանդիպման մեկնարկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճաշ են  կազմակերպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, հաղորդում է FREEDOM-ը:

Մինչ այդ Զելենսկին և Մակրոնը առանձին երկկողմ հանդիպում են ունեցել:

Հիմնական գագաթնաժողովին, ինչպես սպասվում է, կմասնակցեն մոտ 35 երկրի և միջազգային կազմակերպությունների, 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կոալիցիայի հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիս կտա։

Գագաթնաժողովում «կամավորների կոալիցիայի» երկրների առաջնորդները, ինչպես սպասվում է, կպարտավորվեն աջակցել Ուկրաինային հինգ հիմնական ոլորտներում: Դրանք ներառում են՝ հրադադարի ապահովում, դրա պահպանման մոնիթորինգ, Ուկրաինայի զինված ուժերին երկարաժամկետ աջակցության շարունակականություն և բազմազգ զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում։

Նախատեսվում է, որ հանդիպումը կկենտրոնանա Ռուսաստանի հետագա ագրեսիայի դեպքում գործողությունների համակարգման և ամերիկյան կողմի հետ համակարգման վրա։ Արևմտյան զորքերը չեն տեղակայվի անմիջապես 1400-կիլոմետրանոց առաջնագծի երկայնքով. հսկողության համար կօգտագործվեն անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ և այլ տեխնիկական միջոցներ։

Կիսվել սոց․ ցանցերում