Քաղաքական իմպոտենտները՝ ԺԵԿ-ի պետից սկսած, նախարարներով, Ազգային ժողովով ու մինչև վարչապետ՝ պետական ողջ շղթան վերածվել է քաղաքական հերձվшծների կուտոկի

Քաղաքական իմպոտենտները՝ ԺԵԿ-ի պետից սկսած, նախարարներով, Ազգային ժողովով ու մինչև վարչապետ՝ պետական ողջ շղթան վերածվել է քաղաքական հերձվшծների կուտոկի։
Որտեղ դիմում ենք, որ գերատեսչությունում քաղաքացիների խնդիր ենք բարձրաձայնում՝ նույն պատասխանն է․
«Օրենքն է այդպես»։
Մենք դա գիտենք։
Մենք հենց դրա համար էլ դիմում ենք ձեզ։
Մինչև 2018 թվական դուք ինքներդ էիք բողոքում, ինքներդ էիք փողոցում գոռում, ինքներդ էիք ասում, որ կան օրենքներ, որոնք պետք է փոխել, որովհետև դրանք խեղդում են քաղաքացուն, դարձնում տուգանքի մատերիալ, խլում են նրա արժանապատիվ կենցաղը։
Ի՞նչ եղավ հետո։
Այսօր մեր բազմաթիվ գրությունները, դիմումները, առաջարկները տարբեր գերատեսչություններին, նույն պահանջն ունեն՝
փոխել օրենքները, թեթևացնել քաղաքացու կյանքը, դադարեցնել տուգանքի մեքենայի տրամաբանությունը։
Բայց դուք մեզ հետ խոսում եք ոչ թե որպես ժողովրդի խնդիր լուծող իշխանություն, այլ որպես օրենքը գրողի փաստաբաններ․ այսինքն նախկինների
— «Օրենքը գրված է, դա է և վերջ»։
Հա՛, գիտենք, որ գրված է։ Դուք էլ նախկինների փաստաբանն եք
Բայց այդ գրված օրենքների հետևում մեր նման ժողովրդի արյունն է, ժամանակը, առողջությունը, նյարդերը։
Հարցը պարզ է․
ո՞ւր է ձեր քաղաքական կամքը։
Ո՞ւր է այն իշխանությունը, որ պիտի օրենք փոխեր հանուն քաղաքացու, ոչ թե օրենքով խեղդեր քաղաքացուն։
Եթե «դա է և վերջ» ձեր միակ պատասխանը, ապա ինչի՞ համար եկաք իշխանության։
Որպեսզի նույն փոսը, որտեղից բողոքում էիք, մեզ ավելի խո՞րն իջեցնեք։
Օրինակ՝
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան
Ի՞նչ կոնկրետ օրենք ես նախաձեռնել։
Ի՞նչ փոփոխություն ես բերել Ազգային ժողով կամ կառավարություն, որ քաղաքացու հոգսը թեթևանա։
Ո՞ր հարցում ես կանգնել քաղաքացու կողքին, ոչ թե տուգանող համակարգի։
Երբ ես ասում եմ՝
ԺԵԿ-ի պետից մինչև վերևի ամենաբարձր աթոռները,
դա վիրավորանք չէ, դա քաղաքական ախտորոշում է։
Դուք քաղաքացիների խնդիր լուծող չեք։
Դուք դարձել եք քաղաքական հերձվшծների կուտոկ, որոնք իշխանությունը շփոթել են աթոռի պահպանման հետ։
Ես սա ասել եմ և կրկնում եմ․
ժողովրդի ձայնը լսելի է լինելու։
Ոչ թե ձեր կամքով, այլ հանրային ճնշմամբ, հրապարակային հաշվետվությամբ, քաղաքական պահանջով։
Մենք գրել ենք, դիմել ենք, առաջարկել ենք։
Դուք ընտրել եք անտարբերությունը։
Այսուհետ ընտրությունը փոխվում է։
Քաղաքացին այլևս խնդրող չէ։
Քաղաքացին պահանջող է։
Եվ ձեր պարտականությունն է կամ սկսել օրենք փոխել՝
կամ ընդունել, որ դուք չեք այն իշխանությունը, որի համար ժողովուրդը ձեզ ընտրել է։
Սենց էլ բան կլինի էլ չգիտեմ որ մեկիտ անրադառնամ
ՈՉ նախկին Ոչ Ներկա
Վանիկ Նիկոյան
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում
Կիսվել սոց․ ցանցերում