Ես չեմ Բեջազլվա կծանը, որից պետք է վախենաք, բայց զգուշացնում եմ՝ չափերի մեջ Ձեզ պահեք․
«Եթե դուք Ժողովրդի Ձայնն եք, ինչու է Ժողովուրդը լուռ։
Դուք ժողովրդի ձայնը չեք՝ դուք 30 տարի պետությունը քանդող, օլիգարխիկների ձայն եք։ Դուք ԴԵՄ ԵՔ, որ ձեզ ունեզրկեն։ Դուք իշխանություն տենչողներ եք, աթոռի հետևի ոտ լպստողներեք»
Այսօր ակնհայտ է, որ ընդդիմադիրները հաճախ հետևում են իմ թեզերին։ Չի կարելի կրկնօրինակել իմ ճանապարհը կամ գաղափարները։ Տարիներ շարունակ ես աշխատել եմ՝ ներկայացնելով գաղափարներ, նախաձեռնելով նախաձեռնություններ, հրապարակելով հոդվածներ՝ հասարակական բարեփոխումների և քաղաքացիական ակտիվության մասին։ «ԴԵՄ ԵՄ» շարժումը և «Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնությունը մեր ջանքերի արդյունք են։
Մենք գնացել ենք քաղաքացիների բողոքների հետևից, կազմակերպել ստորագրահավաքներ և ակտիվ աշխատանքներ, և ամենակարևորը՝ տեսել ենք իրական արդյունքներ։ Այս ամենը չի արվում ցուցադրության համար, այլ կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։
Իրականում ընդդիմադիրները չեն վիճում իմ թեզերի հետ, նրանք վախենում են դրանց ձնագնդիկի էֆեկտից։ Վախենում են, որ քաղաքացիական պայքարից ծնված գաղափարները կարող են տարածվել և դուրս գալ իրենց վերահսկողությունից։ Այդ պատճառով նախընտրում են կրկնօրինակել՝ ներկայացնելով որպես սեփական «պատենդ»։
Ես չեմ Բեջազլվա կծանը, բայց գաղափարները, որոնք ծառայում են քաղաքացիներին, վաղ թե ուշ գտնում են իրենց իրական հեղինակին։ Օղորմածիկ պապս ասում էր․ «գառների գլուխը, որ քորա գալիս, մտցնում են չոբանի պլեթի տակ»՝ մեզ սովորեցնում է, որ ժողովրդի համար աշխատելը դժվար է, երկար և պատասխանատու ճանապարհ։
Ես՝ Վանիկ Նիկոյան, որպես «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ․ որոշ անձինք և նախաձեռնություններ ոչ մի կապ չունեն մեր շարժման հետ և չեն ներկայացնում մեր կազմակերպության դիրքորոշումը, գործունեությունը կամ գաղափարները։ Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են՝ կապված տարբեր գործողությունների և հրապարակումների հետ, որտեղ փորձ է արվել ներկայանալ մեր շարժման անվան, լեզվի կամ գաղափարների տակ։
«Ժողովրդի ձայնը լսելի է» արտահայտությունը ոչ պատահական բառախաղ է, ոչ քաղաքական մարկետինգի հնարք, ոչ էլ ազատ օգտագործման լոզունգ։ Սա տարիների փաստագրված աշխատանքի արդյունք է։ Հարյուրավոր հրապարակային գործունեություններ, դիմումներ, բողոքների արձանագրումներ, ստորագրահավաքներ և քաղաքացիների խնդիրների լուծումներ ցույց են տալիս՝ ժողովրդի ձայնը PR փաթեթ չէ, այն չի ծառայում օլիգարխիկ շահերին կամ քաղաքական շոուներին։
Յուրաքանչյուր շարժում ունի իր գաղափարախոսությունը, սկզբունքները և գործունեության ուղղությունները։ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը այս ամենը ներկայացնում է բացառապես պաշտոնական հարթակներում։ Խնդրում ենք հետևել միայն մեր պաշտոնական աղբյուրներին՝ տելեգրամյան ալիքին և lragrogh.com լրատվականին, որտեղ հրապարակվում են իրական հայտարարություններ, ծրագրեր, քաղաքացիների խնդիրների լուծումներ, բողոքների արձանագրումներ և իրականացված աշխատանքներ։
Կոչ ենք անում բոլորին՝ չփորձել նմանակել մեր շարժումների լեզուն, չստեղծել կեղծ տպավորություն հեղինակության մասին և չներկայացնել սեփական նախաձեռնությունները որպես տարիներով կերտված պայքարի արդյունք։ Գաղափարները ունեն հեղինակ, ճանապարհ և պատասխանատվություն։
Վանիկ Նիկոյան
«Ժողովրդի ձայնը լսելի է»
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
