Ձեզ տրվելու է 24 ժամ

Ձեզ տրվելու է 24 ժամ։
Նախկին, ներկա և օլիգարխիկ ազդեցիկ շրջանակներին։
Ուղիղ խոսք ժողովրդին՝
Թող այլևս պատերի տակ չխոսեն, թե
«սաղ թալանել են»։
Եթե գիտես՝ որտեղ է թալանը,
արի՝ ցույց տուր։
Արի՝ հետ բերենք
ոչ միայն փողը,
այլ մեր արժանապատիվ կյանքը։
Մենք հստակ հայտարարություն ենք անում
և մտնում ենք պայքարի մեջ։
Սա խոսք չէ՝ քամուն տրված։
Սա դիրքորոշում է։
Մենք գիտակցում ենք ռիսկը,
գիտակցում ենք պատասխանատվությունը
և չենք թաքնվում։
Ուստի զգուշացնում ենք՝
չփորձեք մեզ վատաբանել։
Մենք մեր ասածի տերն ենք,
և այս պայքարում
անձնական հարմարավետությունը
առաջնահերթ չէ։
Սա պահանջ է։
Ոչ հորդոր։
Ոչ քննարկում։
Հայաստանի պետական պարտքը
կուտակվել է իրենց ձեռքով։
Իրենց որոշումներով։
Իրենց ստորագրություններով։
Իրենց շահերով։
Այդ պարտքը
ժողովրդի ընտրությունը չի եղել։
Եվ ժողովուրդը
չի պատրաստվում վճարել
իրենց ծախսածը
մեր ապրելու գնով։
Տարիներ շարունակ
իրենք կուտակել են պարտք,
իսկ հաշիվը փոխանցել ժողովրդին՝
հարկերով ճնշելով,
բիզնեսը խեղդելով,
աշխատանքը արժեզրկելով,
թոշակառուին նվաստացնելով։
Այս մեխանիզմը փակվում է։
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» քաղաքական ուժը հայտարարում է.
պետական պարտքը այլևս
չի օգտագործվելու
որպես ձախողումները քողարկելու գործիք։
Մեծամասնական պատասխանատվություն ստանձնելուց հետո որն էլ իր հերթին անխուսափելի է լինելու առաջիկա համապետական ընտրություներից անպիջապես հետո
իրենց ստեղծած պարտքը
դիտարկվելու է
որպես հաշվետվողականության առարկա։
Կպարզվի՝
ով է որոշել,
ով է ստորագրել,
ով է շահել,
և ով է պարտավոր վերադարձնել։
Այն մասը,
որը չի ծառայել պետությանը,
չի վճարվելու
ժողովրդի հաշվին։
Այս երկրում ավարտվում է
պարտք ստեղծողների անպատժելիությունը։
Ավարտվում է
խոսող հարուստների
և վճարող ժողովրդի ժամանակը։
Ժամանակը սահմանված է։
24 ժամ։
Սա նախազգուշացում չէ։
Սա հաշվետվողականության մեկնարկ է։
Վանիկ Նիկոյան
Ռոման Նազարյան
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն
Ժողովրդի ձայնը լսելի է։
ԴԵՄ ԵՄ — քաղաքացիական շարժում
ԴԵՄ ԵՄ
նախկին, ներկա
և օլիգարխիկ կլանին։
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցությունը
չի ստեղծվել՝ ժողովրդից քվե մուրալու համար։
Այն ստեղծվել է, որպեսզի
բարձրաձայն խոսող «հարուստները» այլևս չկարողանան
մանիպուլացիաների միջոցով
ժողովրդի անունից սպասարկել այլ պետությունների շահերը
և այդ ճանապարհով վտանգի տակ դնել
Հայոց պետականությունը։
Մեր դիրքորոշումը հստակ է և աներկբա․
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում
որևէ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ
չի կարող լինել այլ պետության կամ օտար կապիտալի սեփականություն։
Սա սկզբունք է, ոչ թե խոստում։
Սա կարմիր գիծ է, ոչ թե բանակցության թեմա։
Կիսվել սոց․ ցանցերում