Տեղի է ունեցել տարվա առաջին աշխատանքային քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ 2026 թվականի հունվարի 08-ին տեղի է ունեցել տարվա առաջին աշխատանքային քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։
Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, տարածքային կենտրոնների պետերը՝ մասնագիտական բաժնի պետերի հետ, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետն ու բաժնի իրավաբան։
📕Քննարկվել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի խնդիրները, դատական ու վարչական բողոքների արդյունքում արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
📝Սահմանվել են 2026 թվականի վերահսկողական աշխատանքների իրականացման հիմնական և արդյունավետ ուղղությունները, վարչարարության իրականացման նոր մեխանիզմները և ձևաչափերը։
📌Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։
Կիսվել սոց․ ցանցերում