Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը պատասխանելով հարցին, թե եթե Արցախի նոր իշխանություններին բերել է Ռուսաստանը, ինչո՞ւ թույլ տվեց, որ հարձակվեն Արցախի վրա, ասաց․ «Պրոբլեմն այն է, որ դուք համարում եք, որ Ռուսաստանը կարող է թույլ տալ կամ թույլ չտալ Ադրբեջանին։ Ճիշտ հակառակը, Ադրբեջանը ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի, հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, և դա իրականություն է։ Ես դրա համար պարզ բացատրել եմ՝ ուղիղ բանակություններ, առանց որիևիցե միջնորդության, առանց միջնորդի»։
Ինչ վերաբերում է Արցախում Ռուբեն Վարդանյանի առաքելությանը՝ Սամվել Բաբյանն ասաց, որ Ռուբեն Վարդանյանը եկել, դարձել է պետնախարար, և դրանից էլ սկսվել է բլոկադան։ «Նրան գործուղել էին էնտեղ՝ սառեցնելու իրավիճակը, որը Ադրբեջանը թույլ չէր տա, որևիցե ձևով թույլ չէր տա։ Էս մեկին էլ, որ փոխել են, դրել, համարել են, որ եկել է իրավիճակը սառեցնելու։ Ուզում են սառեցնել, Ադրբեջանը չի գնա դրան։ Ինքը հասկանում էր, որ պետք ա արագ, էս 2 տարում հարցերը լուծեր, հակառակ դեպքում՝ պրոբլեմ է ունենալու»։
