Նեթանյահուն համաձայնել է Թրամփի առաջարկին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է ընդգրկվել «Խաղաղության խորհրդի» կազմում, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ Գազայի վերաբերյալ ծրագիրը համակարգելու համար: Այս մասին հայտնում է Fox News:

Նրա գրասենյակը այսօր՝ հունվարի 21-ին, հաստատել էր, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն կմիանա կազմակերպությանը։

Մինչ այդ քաղաքական գործիչը քննադատել էր Թուրքիայի և Կատարի դիվանագետների մասնակցությամբ առանձին «Գազայի գործադիր խորհրդի» ձևավորումը՝ այն չհամաձայնեցված քայլ անվանելով:

Կիսվել սոց․ ցանցերում