Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդառաջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սառնամանիքների ժամանակ Կիեւին չհարվածելու խնդրանքին։ «Էներգետիկան կյանքի հիմնքն է եւ մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը, որոնք ներդրվում են օգնելու համար մեզ՝ պաշտպանել կյանքերը։ Շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Թիմերը խոսել են այդ մասին Էմիրություններում։ Հույս ունենք, որ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաեւ հավելել է, որ դե-էսկալացիոն քայլերը նպաստում են, որպեսզի իրապես առաջ ընթանան դեպի պատերազմի ավարտը։
