Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բավարար չեն, ուստի Ուկրաինան ավելի շատ գործողություններ կիրականացնի այդ երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, առանձին քննարկման ժամանակ իրեն զեկուցել են ռուսական ռազմարդյունաբերական համալիրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Մենք հստակ տեսնում ենք, թե Ռուսաստանի վրա ճնշման որ ոլորտները պետք է ուժեղացվեն, որպեսզի ահաբեկչական հնարավորությունները չաճեն։ Պատժամիջոցները բավարար չեն, կլինի ավելին»,- ասել է Զելենսկին։
«Քանի դեռ Ռուսաստանի ագրեսիան շարունակվում է, Ռուսաստանի կորուստները պետք է զգացվեն»,- ասել է նախագահը։
