AI-ը պլանավորել է NASA-ի մարսագնացի երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

NASA-ի Perseverance մարսագնացը իրականացրել է աշխարհում առաջին երթերը, որոնք պլանավորվել են արհեստական բանականության միջոցով։ Ցուցադրական այս փորձը կատարվել է դեկտեմբերի 8-ին և 10-ին և իրականացվել NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) կողմից՝ Հարավային Կալիֆոռնիայում։ Փորձի ընթացքում կիրառվել է գեներատիվ ԱԲ՝ Perseverance-ի համար միջանկյալ կետեր (waypoints) ստեղծելու նպատակով։ Գիտնականները կիրառել են տեսողական կարողություններով օժտված արհեստական բանականություն՝ Կարմիր մոլորակի մակերևույթով անվտանգ երթուղի մշակելու համար՝ առանց մարդու կողմից երթուղու պլանավորողների միջամտության։

«Այսպիսի ինքնավար տեխնոլոգիաները կարող են օգնել առաքելություններին ավելի արդյունավետ աշխատել, արձագանքել բարդ տեղանքին և մեծացնել գիտական արդյունքը, քանի որ Երկրից հեռավորությունը մեծանում է։ Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես են թիմերը նոր տեխնոլոգիաները զգուշությամբ և պատասխանատվությամբ կիրառում իրական գործառնություններում», — ասել է NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզաքմանը։։

ԱԲ-ն օգտագործել է նույն պատկերներն ու տվյալները, որոնց վրա հենվում են մարդկային պլանավորողները՝ ստեղծելով միջանկյալ կետեր՝ ֆիքսված դիրքեր, որտեղ մարսագնացը ստանում է հրահանգների նոր փաթեթ, որպեսզի Perseverance-ը կարողանա անվտանգ անցնել Մարսի բարդ տեղանքով։

Կիսվել սոց․ ցանցերում