Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գեղասահքի գործող չեմպիոն, հայազգի Ադելիա Պետրոսյանը զբաղեցնում է ընթացիկ 5-րդ հորիզոնականը։

18-ամյա մարզուհին մաքուր է կատարել իր ծրագիրը և ստացել 72,89 միավոր։

Մրցումային առաջին օրվանից հետո առաջատարը ճապոնուհի Ամի Նակաին է (78,71): Երկրորդ տեղում է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Կաորի Սակամոտոն (77,23), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ամերիկուհի Ալիսա Լյուն (76,59):

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչների եռակի հաղթող։

Գեղասահորդուհիներն իրենց ազատ ծրագրերը կներկայացնեն փետրվարի 19-ին։ Իտալիայում անցկացվող Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

Կիսվել սոց․ ցանցերում