Ազնվությամբ զարմանում եմ Արցшխից բռ նի տեղшհшնված մեր հայրենակիցների վրա․Դանիել Իոաննիսյան

Ազնվությամբ զարմանում եմ Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցների վրա, որոնք Գորիսում Սոցապ նախարարության ներկայացուցիչներին ասում են, որ մնալու տեղ ունեն, բայց հետո գալիս, հասնում են Երևան ու սկսում են այստեղից-այնտեղից գիշերակացի հնարավորություններ ման գալ։
Ընկերներ, եթե մնալու տեղ չունեք` այդպես էլ ասեք, ստացեք անվճար հյուրանոցավորումը։ Հետո, եթե ավելի լավ տեղ գտնեք, որևէ մեկը ձեզ չի ստիպելու, որ չտեղափոխվեք։
Կարծում եմ, որ արժի սահմանային հումանիտար կենտրոնում սա ավելի լավ ներկայացնել ժամանող մեր քույրերին և եղբայրներին։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում