Ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. կա ձերբակալված

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ «Տոյոտա» մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում է սպանություն։

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ՝ Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում՝ նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում, հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդիկ։

Նշվում է, որ «Տոյոտա»-ի զննությամբ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։

Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կիսվել սոց․ ցանցերում