Երեկ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի նշանադրությունն է։ Նրա ընտրյալը դերասանուհի և մոդել Անելյա Գուբրյանն է։
Անելյա Գուբրյանը տարիներ առաջ մարմնավորել է Անիի կերպարը «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Հենց այդ դերով էլ նա դարձավ լայն հանրությանը ճանաչելի, իսկ կերպարը սիրվեց հեռուստադիտողների կողմից։
Սերիալից հետո նա այլևս դերասանական ակտիվ գործունեություն չի ծավալել և վերջին տարիներին գրեթե չի երևում էկրաններին։ Միևնույն ժամանակ Անելյան շարունակում է իր գործունեությունը մոդելային ոլորտում։
