Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքը` առանձին։ Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները», – ասաց վարչապետը։
