Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը:

Լրագրողները հարցի հիմնական զեկուցող, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել են, թե վավերացումից հետո ի՞նչ է լինելու, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան։

«Պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,- ասել է Կիրակոսյանը՝ չկարողանալով նշել, թե այդ դեպքում ինչո՞ւ են Ռուսաստանից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը:

Կիսվել սոց․ ցանցերում