Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Գերմանիայում Արցшխից բռ նի տեղшհшնվածների հիմնախնդրին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին:

Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:

Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում