Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նա արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 210 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում Ալեքսանդրան 91 կգ արդյունքով 4-րդն էր: Հրում վարժությունում նա նախ բարձրացրել է 115 կգ, ապա 119 կգ կշռող ծանրաձողերը և այս վարժությունում ապահովել բրոնզե մեդալը։

Կիսվել սոց․ ցանցերում