Հավաքական առումով ազգը կամ ժողովուրդը չի կարող պարտված լինել։ Նախ եւ առաջ պարտվում են էլիտաները` քաղաքական, հոգեւոր, ինտելեկտուալ, ռազմական եւ այլն.Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․

Հավաքական առումով ազգը կամ ժողովուրդը չի կարող պարտված լինել։ Նախ եւ առաջ պարտվում են էլիտաները` քաղաքական, հոգեւոր, ինտելեկտուալ, ռազմական եւ այլն։ Հետո այդ պարտությունը պարտադրում են ազգին։ Դա պատասխանատվությունից խուսափելու ամենանուրբ երանգն է։
Ազգը կարող է ունենալ կիսագրագետ ուսուցիչ, անտառաճանաչ զոդող, հայհոյախոս տաքսիստ, բամբասկոտ տնային տնտեսուհի, քաջ, բայց ոչ գրագետ կռվող եւ այլն։
Բայց էդ մարդիկ պատասխանատու չեն պետության համար։ Պետության համար պատասխանատու են վերոնշյալ խմբերը։
Պարտությունները կոնկրետ դեմքեր ունեն` քաղաքական ղեկավարներից սկսած, պատմագիտական մտքի միջոցով հասարակության միֆեր պարտադրած մաֆիոզներով վերջացրած։ Առանձին-առանձին պետք է անդրադառնալ այդ խմբերին եւ դրանց առանցքային դեմքերին։
Նորից եմ կրկնում` պարտությունները կոնկրետ դեմքեր ունեն ու դրանք մեկ օրում չեն լինում։

 

Կիսվել սոց․ ցանցերում