Նոր խարդախություն է տարածվել

✅️ ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակվել է roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները:

⚠️ Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։

​Հորդորում ենք՝

1️⃣ Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
2️⃣ Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։
3️⃣ Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:
4️⃣ Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները ։

ՆԳՆ կիբեռոստիկանություն ➡️ t.me/cyberpolice_arm

Կիսվել սոց․ ցանցերում