Յոթ երկիր զինшմթերք է պատվիրել ԵՄ-ի սխեմայով Ուկրաինային օգնելու համար

ԵՄ յոթ երկիր զինամթերք է պատվիրել Եվրոպական միության գնումների սխեմայի շրջանակներում՝ խիստ անհրաժեշտ հրետանային արկերը Ուկրաինա հասցնելու և արևմտյան սպառվող պաշարները համալրելու համար:

Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) տվյալներով՝ EDA-ի հետ կնքված պայմանագրերի պատվերները վերաբերում են 155 մմ տրամաչափի հրետանային արկերին, որոնք կարևորագույն զինամթերքից մեկն են ուկրաինական զորքերի և ռուսական ուժերի միջև հյուծիչ պատերազմում:

Կիսվել սոց․ ցանցերում