Արցшխից բռ նի տեղшհшնված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սшհմшնը

Արցախից բռնի տեղահանված շուրջ 97 հազար 735 քաղաքացի ժամը 18։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը 18։00-ի դրությամբ հատել է 20 հազար 609 տրանսպորտային միջոց։

Մամուլի խոսնակն ասաց, որ հաշվառում է անցել 74․382 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում