Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները․Հարություն Մկրտչյան

.🇫🇷Ֆրանսիան ուսումնասիրում է
🇦🇲Հայաստանի պաշտպանական կարիքները. Այս մասին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է 🇲🇫Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում, թե ինչ է կատարվում, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։ Նա ասաց, որ մեր բացարձակ նպատակը հայ բնակչության ամբողջականությունն է, ինքնիշխանությունն ու պաշտպանվածությունը։
Մենք բացել ենք պաշտպանական առաքելություն մի երկրում, որը նախկինում գոյություն չուներ, որը թույլ կտա ամենօրյա շփումը հայկական բանակի և իշխանությունների հետ՝ ուսումնասիրելու նրանց պաշտպանության և անվտանգության կարիքները։ ⚡️⚡️⚡️Ամեն դեպքում մենք ուսումնասիրում ենք 🇦🇲Հայաստանից եկող խնդրանքները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում