Անկարայում ահաբեկչության փորձ կազմակերպած զինյալները, մեքենա են գողացել, դրա տիրոջը սպանել, այնուհետեւ եկել Թուրքիայի ՆԳՆ շենք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ։ «Շրջակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար։ Նախագահի անվտանգության ծառայությունն է ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։
