Անկшրшյում шհшբեկչпւթյան պատասխանատվությունը ստանձնել է Քпւրդիստшնի աշխատավորական կուսակցությունը

Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը։ Այս մասին գրում են տեղի ԶԼՄ–ները:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ։ «Շրջակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար։ Նախագահի անվտանգության ծառայությունն է ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Անկարայում ահաբեկչության փորձ կազմակերպած զինյալները, մեքենա են գողացել, դրա տիրոջը սպանել, այնուհետեւ եկել Թուրքիայի ՆԳՆ շենք։

Կիսվել սոց․ ցանցերում