ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցшխի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն

Ֆրանսիական «La Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «X»-ի իր միկրոբլոգում կոշտ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը ԼՂ։

«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն՝ Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (երբ նրանք չեն սպանվել) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ ոչինչ չկա պաշտպանելու՝ բացի հորթերը, կովերը և խոզերը»,- գրել է Բուիսսոնը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն երեկ առավոտյան, երբ ադրբեջանական իշխանությունները հայերին ամբողջությամբ վտարել են իրենց պատմական հողից։

Կիսվել սոց․ ցանցերում