Ադրբեջшնն ու Ղազախստանը համատեղ զпրшվшրժпւթյուններ են սկսել Կասպից ծովում

Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի համաձայն՝ Բաքվում անցկացվում են «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններ երկու երկրների ռազմածովային ուժերի նավատորմերի նավերի և ռազմական անձնակազմի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՊՆ-ին։

Հոկտեմբերի 2-ին Ղազախստանի ռազմածովային ուժերի ռազմանավերն ու անձնակազմը ժամանել են Բաքու՝ մասնակցելու մարտավարական համատեղ զորավարժություններին։

Նշենք, որ ադրբեջանա-ղազախական համատեղ մարտավարական զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը, գործողություններ կիրականացվեն տարբեր դրվագներով։

Կիսվել սոց․ ցանցերում