Ամենայն հայո՞ց, թե՞ ռпւսիո կաթողիկոս․ Գարեգին Բ-ն Արցшխի համար աղոթքի ուղերձում կրկնում է ռпւսшկան նարատիվները՝ սպասարկելով ռпւս-шդրբեջшնшկան տանդեմի շահը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022թ.-ին Պատվո շքանշանով պարգևատրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբազան պատարագ է մատուցել և ուղերձ հղել։ Ուշադրության է արժանի նրա հատկապես այն խոսքը, թե պետք է  ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները՝ նշելով, որ Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։ Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի կաթողիկոսը ասելով աշխարհաքաղաքական իրողություններ, արդյոք նա կոչ է անում ՀՀ իշխանություններին կատարե՞լ Ռուսաստանի ակնկալիքները, քանի որ տարածաշրջանում իշխող դիրքը հենց ՌԴ-ինն է։ Գրեթե նույն մտքերն են արտահայտում Կրեմլի քարոզչամեքենայի ներկայացուցիչները։ Օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 20-ին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել է Երևանը, Հայաստանը  չի իրականացրել, այլ իր «բախտն է փնտրել» ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում:

Ստացվում է, որ Գարեգին Բ-ի մեղադրանքները հիմնականում ուղղված են ՀՀ իշխանությունների դեմ և ոչ մի խոսք Հայաստանի հանդեպ ՌԴ-ի վարած քաղաքականության մասին։ Նույն մարտավարությամբ են գործում նաև ռուսական պետական լրատվամիջոցները և Կրեմլի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կարևորում են Հայաստանում իշխանափոխությունը։ Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով Հայաստանի շահով, ինչ-որ հարցերում մերժել է Կրեմլին։  Այդ պատճառով Հայաստանում գործող, այսպես կոչված, ռուսական գործակալները սկսեցին նոր իշխանափոխության պայքար, որը, սակայն, անհաջողության մատնվեց, քանի որ չկար ժողովրդական աջակցություն։

Առհասարակ, մամուլում շատ են տարբեր սկանդալային հրապարակումները Գարեգին Բ-ի մասին։ Օրինակ՝ նախորդ տարի նոյեմբերին  MediaNews լրատվական կայքը հոդված հրապարակեց, որում ուժային կառույցներում հավաստի իր աղբյուրների փոխանցմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, նույն ինքը՝ Գարեգին Բ-ն, դեռևս 1975 թվականից հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և իրեն տրվել էր «Կտրիճ» ծածկանունը։ Ըստ այդ աղբյուրի՝ Գարեգին Բ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո հավաքագրվել է արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության՝  ФСБ-ի կողմից և  մինչ օրս էլ համարվում է ФСБ-ի գործակալ՝ շարունակելով տարատեսակ ծառայություններ մատուցել այդ կառույցին։

Իր ուղերձում Վեհափառը նաև հորդորել է պետական այրերին նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։

Հարց է առաջանում՝ եթե իշխանությունն է բաժանարար գծեր անցկացնում, ապա ինչու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր պատճառներով նպատակահարմար չէր համարում Եկեղեցու մասնակցությունը 2022թ. հոկտեմբերի 28-31-ը Երևանում տեղի ունեցած Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքներին։  Կաթողիկոսը հրաժարվել էր մասնակցել կամ գոնե ուղերձ հղել նաև 2021 և 2022 թվականներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին ժամանակ։ Նա այդ գործը պատվիրակել էր  ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդին։

Առհասարակ,  վերջին տարիներին կաթողիկոսը  քաղաքական ընդգծված գործունեություն էր իրականացնում։ Նախ 2020թ.-ին ՀՀ իշխանություններին  կոչ էր անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, ապա 44-օրյա պատերազմից հետո  Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ միասին մինչ օրս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում