Ես երբեք կոչ չեմ արել դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ չեմ միացել նմանատիպ նախաձեռնություններին՝ հաշվի առնելով մեր անվտանգային և Արցախի հարցում Հայաստանի խոցելիությունը, բայց հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Հայաստանին անընդհատ թիկունքից հարվածելը և Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելը, կոչ եմ անում իշխանություններին Հայաստանը դուրս բերել այդ մեռելածին կառույցից: Դա հնարավորություն կտա Հայաստանին Արևմուտքի միջոցով արդիականացնել մեր բանակը, ստանալ արևմտյան զենք և վերականգնել Ադրբեջանի հետ խախտված ռազմական բալանսը: Իհարկե, Ռուսաստանը ի պատասխան դրան անցնելու է տնտեսական պատժամիջոցերի, բայց վստահ եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք նաև չեզոքացնել դրանք:
Կոչ եմ անում իշխանություններին Հայաստանը դուրս բերել այդ մեռելшծին կառույցից
