Ադրբեջшնը ձերբակալել է Արցшխի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին

Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նրանք բերման են ենթարկվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։

Նրանց վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին։

Կիսվել սոց․ ցանցերում