Լավ օրից չէ, ու ոչ մեկ հպարտ չէ, որ մենք հասել ենք այն վիճակին, որ ստիպված հրավիրել ենք ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան-Ադրբեջшն սահմանի մշտադիտարկման համար…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Լավ օրից չէ, ու ոչ մեկ հպարտ չէ, որ մենք հասել ենք այն վիճակին, որ ստիպված հրավիրել ենք ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան-Ադրբեջան սահմանի մշտադիտարկման համար…
Երեք տարի է՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ասում են մեր դաշնակցային պարտականությունները չենք կատարելու, չենք օգնելու վերականգնել Հայաստանի խախտված սահմանն Ադրբեջանի հետ որքան էլ ճշգրիտ քարտեզն ունենք, բայց պատրաստ ենք ՀԱՊԿ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դիտարկելու համար…
Այսօր էլ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է հայտարարել, թե Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանը մշտադիտարկելու համար…
Մարդ քիչ է մնում ասի՝ եկեք բոլորդ երեք շարքով կանգնեք արևելքից ու արևմուտքից, իրար դիտարկեք, ու դե քանի որ էլ ոտքի տեղ չի մնում մեզ համար, մենք վեր կենանք գնանք…
Սաղ դիտորդ են…
Կիսվել սոց․ ցանցերում