Հայաստանը հարատևելու, ինքնիշխան հեռանկար չունի, եթե չգնա Հայաստանի դեմ գործող դшվшճաններին, օտարեկրյա գործակալներին բացահայտելու և ամենախիստ պատիժը սшհմանելու ճանապարհով

Հայոց բարձրաստիճան կղերի և պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունները ընթերցելիս հիշեցի վերջերս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ զրույցի առանցքային մի դրվագ:
Փորձառու դիվանագետը, ով Հայաստանում պաշտոնը թողնելուց հետո առանցքային պաշտոն զբաղեցրեց ԱՄՆ պետդեպում, ապա նշանակվեց ԱՄՆ դեսպան Ուկրաինայում, ասաց, որ Հայաստանում իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր երկրի հիմնարար բարեփոխումները կրկնակի դժվար ընթացք են ունենալու, քանի որ Հայաստանում ոչ միայն պետական համակարգի, ուժային կառույցների հետ սերտաճած խորքային պետություն կա, այլև այդ խորքային պետությունն ունի իր ենթապետությունը, և ըստ էության պետական ամբողջ համակարգի հյուսվածքները ներծծված են գործակալական ցանցերով:
Ցավոք, դեսպանը ճիշտ էր, բայց Հայաստանը հարատևելու, ինքնիշխան հեռանկար չունի, եթե չգնա Հայաստանի դեմ գործող դավաճաններին, օտարեկրյա գործակալներին բացահայտելու և ամենախիստ պատիժը սահմանելու ճանապարհով;
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում