Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հшրվшծի կադրերը․ Իսրայելը հայտարարել է «հшկшшհшբեկչшկшն գործողություն» սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը

 

Հրապարակվել են Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հարվածի կադրերը։ Նշենք, որ պարբերաբար նոր կադրեր են հրապարակվում։

 

Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ և արկ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «մարտական պատրաստության վիճակի» մասին Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գրոհայինների ներթափանցումից հետո։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հանկարծակի հարձակում սկսելով Իսրայելի վրա։  «Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում», — հավելել է նա:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ, ևս 6-ը զոհվել են։

Կիսվել սոց․ ցանցերում