Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր դարձավ 71 տարեկան, որոշել է «Աուրուս» ամենագնացի հնարավորություններն անձամբ ցուցադրել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ նշելով, որ
Պուտինը մերձմոսկովյան իր նստավայրում դիմավորել է նախագահներին՝ նրանց ցույց տալով իր նոր ավտոմեքենան, նստել ղեկին ու շրջել գործընկերների հետ։