Իսրայելի ռազմածովային ուժերը ոչնչացրել են երկու նավ, որոնցում եղել են տասնյակ պաղեստինցի զինյալներ, որոնք փորձում էին լողալով հասնել Իսրայել: Այս մասին հայտնում են թելեգրամյան մի շարք ալիքներ և կից տեսանյութ հրապարակում։
«Զինվորականները կրակ են բացել պաղեստինցի զինյալների վրա և ոչնչացրել տասնյակ զինյալներին, ինչպես նաև երկու ռետինե նավակ և երկու նավ», — ինչպես գրում են ալիքները, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրության մեջ:
