Ադրբեջшնը առաջարկել է տարածաշրջանին մատակարարել սննդամթերք և դեղորայք, սակայն ԼՂ-ն մերժել է․ Հաջիևի հարցազրույցը

«Ավելի քան երեսուն տարի Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 20 տոկոսը։ Մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ, ովքեր ապրում էին այնտեղ, ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով ներքին տեղահանվածներ իրենց երկրի ներսում»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում։
Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից» շեշտելով, որ այլ ճանապարհ չկա

«Ադրբեջանը նաև առաջարկել է տարածաշրջանին մատակարարել սննդամթերք և դեղորայք՝ մեկ այլ լրացուցիչ, ավելի կարճ ճանապարհով՝ օրական ավելի քան 17,000 ավտոմեքենայի հզորությամբ: Ե՛վ Եվրամիությունը, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընդունել են, որ այս երթուղին կարող է օգտագործվել, սակայն  առաջարկը բազմիցս մերժվել է ղարաբաղցիների կողմից»-  նշել է Հաջիևը։
Ըստ նրա ճանապարհը նույնիսկ բետոնապատվել է ԼՂ ղեկավարների հրահանգով և  նույն ղեկավարությունը, նույնիսկ բեռնատարներ է տեղափոխել ադրբեջանական սահման՝ Լաչինի ճանապարհի անցակետով։

 

Հաջիևը նշում է, որ Ղարաբաղում հայերը ենթարկվում են էթնիկ զտումների՝ Ադրբեջանի կողմից, ինչը կեղծիք է, որին ադրբեջանցիները սովորեն, սակայն միջազգային հանրության և հատկապես լրատվամիջոցների համար կարևոր է տեսնել, նման էմոցիոնալ, ցնցող տերմիններ, որոնց օգտագործումը նպատակ ունի թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում։

«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Կիսվել սոց․ ցանցերում