Հայաբնակ քաղաքները ևս հրթիռшկпծվпւմ են․ մանրամասներ Իսրայելի հայ համայնքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայերի շրջանում այս պահին զոհերի և վիրավորներ մասին տեղեկություններ չունենք։ Հայաբնակ քաղաքները ևս հրթիռակոծվում են»․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: «Պատերազմական դրություն է Իսրայելում, հարավային շրջանը, որը երկու օր առաջ ասվում էր, որ ամբողջությամբ ազատվել է, այդպես չէ, քաղաք ներթափանցած ահաբեկիչներ կան, որոնք քաղաքի տարբեր շրջաններում դեռ ի հայտ են գալիս։ Մարտեր են բռնկվում քաղաքում, տներ են մտնում, ընտանիքներ կոտորում», – պատմեց Արտյոմ Չերնամորյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը հարձակվել են իսրայելական քաղաքների վրա՝ սպանելով առնվազն 700 մարդու։ Կիրակի օրը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 370 պաղեստինցի։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/698352.html?fbclid=IwAR3syRb6BhG8Obj9pi_SiFpm6TM5TAyTyNAUnOEq_VKE_njBmp9Yc3YKJf8

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում