Իսրայելական բшնшկը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանն անցնելու մասին, Գազան ամբողջությամբ շրջափակվում է

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման փուլին անցնելու մասին։

Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի կոնտրադմիրալ Դանիել Հագարին։

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը վերականգնել է վերահսկողությունը երկրի տարածքի վրա, ՀԱՄԱՍ-ից պաղեստինյան արմատականների դեմ ռազմական գործողությունը մտել է հարձակողական փուլ։

Հաղորդվում է, որ իսրայելական բանակը հարյուրավոր ահաբեկիչների է ոչնչացրել Գազայի հատվածին մոտ գտնվող շրջաններում:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն էլ հայտարարել է, որ հրաման է արձակել Իսրայելի կողմից Գազան ամբողջությամբ շրջափակելու մասին:

«Ես հրամայել եմ ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը, չի լինելու էլեկտրականություն, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է»,- ասել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում