Իսրայելի դեսպանը ծաղրել է Ռուսաստանին

Իսրայելը տեղեկություն չունի, որ Ուկրաինային փոխանցված զենքը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է նա։ «Ես նույնիսկ կարծում եմ, որ այս հարցում արժե կապ հաստատել ուրիշների հետ, օրինակ՝ նրանց, ովքեր լավ հարաբերություններ ունեն ՀԱՄԱՍ-ի հետ, ինչպես ռուսական կողմը, գուցե նրանք ավելի շատ տվյալներ ունեն, քան մենք։ Մենք նման տեղեկություն չունենք», ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հիշեցնենք՝ այս աղմուկը բարձրացրել են Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ՝ իրենց հատուկ ոճով, իսկ քրոնիկ ալկոհոլիկ եւ Կրեմլի ռեժիմի ծաղրածու Մեդվեդեւը չարախնդում էր այս կապակցությամբ։ Պուտինի շրջապատի ոճն է՝ գողության մեջ բռնված գոպնիկի արձագանք։ 

Կիսվել սոց․ ցանցերում