Երկվորյակ քույրերը 200.000 դոլար են ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ Բարբի տիկնիկների վերածվելու համար

Մեծ Բրիտանիայում բնակվող քույրերն ավելի քան 200,000 դոլար են ծախսել պլաստիկ վիրահատության և կոսմետոլոգիական պրոցեդուրաների վրա՝ Բարբի տիկնիկների վերածվելու համար: Այս մասին հայտնում է NY Post-ը։

26-ամյա Դեյզի և Դոլլի Սիմփսոնները խոստովանել են, որ «կատարյալ գեղեցիկ փոքրիկների» վերածվելն իրենց ընդհանուր երազանքն է մանկուց։ Աղջիկներն սկսել են իրենց ճանապարհորդությունը դեպի կերպարանափոխում 2020 թվականին: Այս ընթացքում քույրերը կատարել են բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ, այդ թվում՝ կրծքի մեծացման, լաբիապլաստիկայի, ռինոպլաստիկայի և հետույքի մեծացման: Բացի վիրահատությունից, քույրերը շտկել են դեմքի դիմագծերը՝ օգտվելով ներարկման տեխնիկայից։

«Նախքան ինչ-որ բան անելը, մենք պարզապես ճղճիմ տեսք ունեինք: Մենք մեզ այնքան էլ կանացի չէինք զգում, և թվում էր, թե մեր արտաքինը չի համապատասխանում մեր բնավորությանը և ոճին։ Մեզ ավելի շատ դուր էր գալիս Բարբի տիկնիկների նման լինելը»,- լրագրողներին ասել է Դոլլի Սիմփսոնը։

Աղջիկները նշել են, որ մինչ պլաստիկ վիրահատություններ սկսելն իրենք «շատ անվստահ էին իրենց արտաքինի հարցում»։

«Մեզ միշտ դուր էին գալիս վառ շիկահերները՝ հրաշալի արևայրուքով և մեծ կրծքերով՝ նման տիկնիկների։ Մեր մանկության մեծ մասը ես և Դեյզին երազել ենք Բարբի դառնալու մասին», — հավելել է Դոլլի Սիմփսոնը:

Կիսվել սոց․ ցանցերում